18 06 2020

Ինչո՞վ է կարևոր անձնագիրը՝ կորոնավիրուսի դեմ պայքարում․ ներկայացնում է վարչապետը



Մեր ընթացիկ ամենակարևոր խնդիրը շարունակում է մնալ կորոնավիրուսի համաճարակը, երեկ կրկին 665 նոր դեպք ենք ունեցել և մեզ չի հաջողվում թվերն իջեցնել: Այս մասին այսօր՝ հունիսի 18-ին, կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք գիտենք դրա պատճառը, հակահամաճարակային կանոնները համատարած կերպով չեն պահպանվում և մենք ստիպված ենք ավելի ու ավելի կոշտ վարչական մեթոդներ կիրառել: Գիտեք, որ պարետատունը որոշում է կայացրել, որ քաղաքացիները պետք է իրենց մոտ ունենան անձը հաստատող փաստաթուղթ»,-ասաց Փաշինյանը և բացատրեց, թե որն է այդ որոշման հիմնավորումը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ