Հայաստանում հունիսի 11-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 566 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր առմամբ՝ հունիսի 11-ին հաստատվել է կորոնավիրուսի 14669 դեպք:
Թեստերի թիվը կազմում է 75389 (մեկ օրում արվել է 2233 թեստավորում): Բուժվում է 8876 անձ (ավելացել է 303-ով)։ Վերջին տվյալներով ապաքինվել է 5466 անձ` վերջին մեկ օրում 240 անձ:
Ընդհանուր առմամբ, 245 պացիենտ մահացել է (ավելացել է 18-ով):
Նախորդ օրը արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 82 է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը