29 05 2020

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 460 նոր դեպք և 7 մահ

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 460 նոր դեպք և 7 մահ

Հայաստանում մայիսի 29-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 460 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ՝ մայիսի 29-ին հաստատվել է կորոնավիրուսի 8676 դեպք:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 56042 (վերջին մեկ օրում՝ 1111):

Բուժվում է 5214 անձ (մեկ օրում ավելացել է 442-ով):

Ապաքինվել է 3297 անձ (վերջին մեկ օրում՝ 10 մարդ):

Ընդհանուր առմամբ, 120 պացիենտ մահացել է (ավելացել է 7-ով):

Եվս 1 քաղաքացի, ում մոտ կորոնավիրուս է ախտորոշված եղել, մահացել է այլ հիվանդություններից: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 45 է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ