Պարետի մայիսի 14-ի թիվ 74 որոշման 5-րդ կետով սահմանվում է, որ հնարային բաց տարածքներում դիմակի առկայությունը պարտադիր է: Տնից դուրս գալուց քաղաքացին պետք պարտադիր ունենա պաշտպանիչ միջոցներ, բայց եթե զբոսնում է բաց տարածքում և իր կողքին մարդ չկա, ապա կարող է չկրել: Դրանց առկայությունն պարտադիր է շփվելիս և խանութներ մտնելու համար: Չկա որևէ այլ նպատակա, բացի առողջության պահպանումը և բոլորը պետք է հետևեն այդ կանոններին։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը ի պատասխան մտահոգություններին, որ դիմակներ կրելու պարտադրանքը ինչ-որ մեկի նոր սկսած բիզնեսին խթանելու համար է:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը