01 05 2020

Օրական 1000 թեստավորման հնարավորություն ունենք. Լենա Նանուշյան



Փորձում ենք բոլոր հնարավոր ճանապարհներն օգտագործելով ավելացնել կորոնավիրուսի թեստավորման ենթակա խմբերը։ Այս մասին լրագրողների հետ ահնդիպմանն ասաց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը։

Նրա խոսքով, ընդգրկում են բոլոր ռիսկային խմբերը, որոնք հնարավոր է ունենան կորոնավիրուսային հիվանդություն՝ բուժաշխատողներ, թոքաբորբ ունեցող պացիենտները և այլն։
«Ի շնորհիվ նրա, որ ընդլայնվել է լաբորատոր ցանցը, այսօր հնարավորություն ունենք օրական կատարել մոտ 1000 թեստավորում բնակիչների շրջանում»,- ասաց առողջապահության փոխնախարարը։

Մանրամասն՝ տեսանյութում։
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ