19 04 2020

Գյումրու ԲԿ մեկուսացված բուժանձնակազմի մոտ կորոնավիրուս չի հաստատվել

Գյումրու ԲԿ մեկուսացված բուժանձնակազմի մոտ կորոնավիրուս չի հաստատվել

Գյումրու բժշկական կենտրոնի մեկուսացման մեջ գտնվող անձնակազմի բոլոր 28 ներկայացուցիչների մոտ թեստի արդյունքները բացասական են։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:

Գյումրիի ԲԿ-ի ֆեյսբուքյան էջում հայտնում են, որ Գյումրու ԲԿ-ում ստեղծված են սանիտարահիգիենիկ պայմանները, որով կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը հասցվել է նվազագույնի:

«Գյումրու բժշկական կենտրոնի մեկուսացված բուժանձնակազմի մոտ կորոնավիրուս չի հաստատվել

Երեկ Գյումրու բժշկական կենտրոնի 29 մեկուսացված բուժաշխատողները հանձնել են կորոնավիրուսն ախտորոշող թեստեր: Բոլոր թեստերի պատասխանները եղել են բասացական։ Մեկուսացված բուժանձնակազմը շփում էր ունեցել կորոնավիրուսի ախտանիշներ ունեցող պացիենտի հետ:

Գյումրու ԲԿ-ն ընդգրկված չէ կորոնավիրուսային ախտանիշներ ունեցող քաղաքացիներին բուժօգնություն ցուցաբերող հիվանդանոցների ցանկում, սակայն, ԲԿ-ում իրականացվում են վարակի տարածումը կանխարգելող կանոնավոր միջոցառումներ:

Մասնավորապես, ամեն օր իրականացվում են ախտահանումներ, բուժանձնակազմը եւ այցելուները պարտադիր ջերմաչափվում են, անհրաժեշտության դեպքում տրամադրվում են ձեռնոցներ, դիմակներ եւ ախտահանիչ նյութեր:

Հիվանդանոցի ընդունարանում իրականացվել են համապատասխան նշումներ, որոնք ապահովում են այցելուի եւ աշխատակցի սոցալական հեռավորությունը:

Գյումրու ԲԿ-ում ստեղծված են սանիտարահիգիենիկ պայմանները, որով կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը հասցվել է նվազագույնի:

Գյումրու ԲԿ ղեկավարությունը խնդրում է պահպանել առողջապահության նախարարության եւ պարետատան կողմից տրվող ցուցումները՝ համավարակի տարածումը կանխելու համար»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ