13 04 2020

Լրացուցիչ մահճակալների և մասնագետների ֆոնդ է անհրաժեշտ․ Անահիտ Ավանեսյան



ԱԺ արտահերթ նիստում «դեղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի արագացված ռեժիմով քննարկման ժամանակ,  Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ առաջարկվում է Հայաստանում դեղերի մեծածախ վաճառքի լիցենզավորման ժամկետը ևս 4 ամսով երկարացնել:

«Այս առաջարկը բխում է կորոնավիրուսային ինֆեկցիայի տարածման հետ կապված տնտեսվարող սուբյեկտների համար դեղերի մեծածախ վաճառքի լիցենզավորման գործընթացի կազմակերպման գործնական անհնարինությունից»,- ասաց Ավանեսյանը։

Օրինագիծը մշակել է Առողջապահության նախարարության իրավաբանական վարչությունը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ