06  04  2020

Խնդիր ենք դրել օրական 1000 թեստ անել․ Փաշինյան

Խնդիր ենք դրել օրական 1000 թեստ անել․ Փաշինյան

Խնդիր ենք դրել առաջիկայում օրական թեստավորումների քանակը դարձնել 1000, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այսօր մեր օրական թեստերը տատանվում են 250–300 մինչեւ 400, բայց մենք խնդիր ենք դրել, որ այս շաբաթվանից, գուցե դա լինի վաղը, մյուս օրը, բայց ուրբաթ օրվանից վստահաբար, խնդիր ենք դրել օրը 1000 թեստ անել։ Հիմա մենք բավականին մեծ քանակի թեստեր ենք գնում, մոտավորապես 70 հազարին ձգտող»,– ասաց Փաշինյանը` հավելելով, որ գիտական ինստիտուտներից մեկի հետ քննարկում են թեստերի տեղական արտադրության ստեղծելու հարցը։

«Կառավարությունն այսօր որոշումն ընդունեց, մենք բավականին մեծ գումար հատկացրինք, որպեսզի անհրաժեշտ հումքը ձեռք բերենք եւ ինստիտուտին կտրամադրենք, որպեսզի նրանք արտադրությունը կարողանան ստեղծել։ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի համար 550 հազար դոլարի չափով հատկացում ենք կատարում, որպեսզի տեղում կազմակերպենք թեստերի արտադրություն եւ մասնագետները վստահեցրել են, որ ստացվելու է դա։ Այնպես որ, այո, զանգվածային թեստավորում պատրաստվում ենք իրականացնել, որովհետեւ օրը 1000–ը բավականին լուրջ թիվ է»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ