ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է ռիսկի խմբի անձանց հետ համակեցության կանոնները:
Դրանք են`
Քնեք առանձին մահճակալներում,
Օգտվեք առանձին զուգարանից եւ ամեն օգտվելուց հետո այն ախտահանեք,
Մշտապես օդափոխեք սենյակը,
Առանձնացրեք սրբիչները, բաժակները եւ կենցաղային բոլոր իրերը:
Մանրամասները` նախարարության ներկայացրած նկարում:
Առողջապահության նախարարությունը ներկայացրել է նաև, թե ինչ կանոնների պետք է հետեւել տուն վերադառնալիս։
Դրանք ընդգրկում են տուն վերադառնալուց հետո ոչնչի ձեռք չտալը, հեռախոսը սպիրտով ախտահանելը, ակնոցը՝ լվանալը, պայուսակը մուտքի մոտ թողնելը եւ այլն։
«Տուն վերադարձի կանոններ»․
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը