Մարտի 24-ին արդեն առողջացումով հիվանդանոցներից դուրս են գրվել կորոնավիրուսով նախկինում վարակված 4 քաղաքացիներ, ինչպես նաեւ մեկուսացումից տուն է վերադառնում 37 քաղաքացի: Այս մասին իր ուղերձում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Առողջություն եմ մաղթում բոլոր մեր վարակված քաղաքացիներին, համբերություն եմ մաղթում բոլոր մեր մեկուսացված, ինքնամեկուսացված մեր քաղաքացիներին:
Համոզված եղեք, որ մենք կհաղենք այս չարիքին: Ուրեմն կեցցե ազատությունը, կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցենք մենք եւ մեր երեխաները, որ ապրում ու ապրելու ենք ազատ ու երջանիկ Հայաստանում: Դուխով»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը