24  03  2020

​Մարտի 24-ին կունենանք մեկուսացումից դուրս գրվող 50-70 քաղաքացի․ Թորոսյան

​Մարտի 24-ին կունենանք մեկուսացումից դուրս գրվող 50-70 քաղաքացի․ Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան լայվով ասաց՝ վերակենդանացման բաժանմունքում ունենք 6 քաղաքացի: 

«Հույս կա, որ վաղը կունենանք առողջացած և մեկուսացման վայրերից դուրս գրվող 50-70 քաղաքացի: Ինչքան, որ մենք ունենալու ենք նոր դրական դեպքեր, այնքան էլ մենք ունենալու ենք առողջացող եւ մեկուսացումից դուրս եկող դեպքեր: Այս պահին վերակենդանացման բաժանմունքում ունենք 6 քաղաքացի, սակայն ոչ արհեստական շնչառության տակ, կայուն վերահսկվող, կյանքին այս պահին չսպառնացող վիճակում»,-ասաց Թորոսյանը:

Նախարարի խոսքով` այն բոլոր դեղերը, որոնք աշխարհի տարբեր երկրներում ցույց են տվել որևէ արդյունք, մենք ունենք մեր զինանոցում և այս պահից կիրառվում են:

«Հայաստանը ձեռք է բերել աշխարհում կորոնավիրուսի դեմ, առնվազն փորձարարական մակարդակով կիրառվող այն դեղամիջոցները, որոնք որևէ դրական արդյունք են ցույց տվել կորոնավիրուսը բուժելու հարցում»,-ասաց նա:

Հայաստանում կա կորոնավիրուսով վարակվածության հաստատված 235 դեպք, հիվանդներից 26-ն ունի թոքաբորբ:  Ապաքինվել է 2 պացիենտ

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ