23 03 2020

Եղել են դեպքեր, երբ մարդիկ խուճապի են մատնվել վարչապետի ուղիղ եթերից․ փորձագետ



«Քանի որ մեր երկրում կառավարության մակարդակով արգելվեց լրատվամիջոցների և լուր տարածողների գործունեությունը, մարդիկ սկսեցին ինձ, գործընկերներիս հարցեր ուղղել: Եվ քանի որ այդ հարցերը բազմաթիվ էին, որոշեցինք այդ ամենն ավելի ինստիտուցիոնալ ձևով կազմակերպել և ստեղծեցինք փաստահավաք խումբ, որը կզբաղվի փաստերի հավաքմամբ, այդ մարդկանց խնդիրների հավաքագրմամբ, լուծումների առաջարկելով»,- այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց բժիշկ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը և հավելեց, որ փորձել են կապ հաստատել պարետի հետ, որպեսզի այն խնդիրները, որոնք իրենց աչքից վրիպել են, ներկայացնել, սակայն պարետից այդպես էլ պատասխան չեն ստացել:

Գևորգ Գրիգորյանի խոսքով, իրենց հասած բողոքները բազմաթիվ են, սակայն դրանց բովանդակության մասին հայտարարել չի կարող. «Բողոքները տարբեր են՝ սկսած իրավականից վերջացրած առողջապահականով: Մեր երկրում սահմանված արտակարգ դրության շրջանակներից չեմ ուզում դուրս գալ, և այդ ամենը մենք դեռևս չենք հրապարակելու: Արտակարգ դրության ավարատից հետո կհրապարակենք բոլոր տվյալները»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ