Հեռախոսային հավելվածի միջոցով տեղեկացվելու է, թե ինչպես է մարդու առողջությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը։
«Ունենալու ենք մի հեռախոսային հավելված, որը թույլ կտա անձանց, հարցերին պատասխանելով եւ իրենց տեղը, հեռախոսահամարը նշելով, տալ ինֆորմացիա իրենց առողջական վիճակի վերաբերյալ եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հարցաշարերի հիման վրա անձը կկարողանա հասկանալ՝ արդյոք ունի՞ խնդիր, եւ ի՞նչ է պետք անել այդ դեպքում»,- գրել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը