03 03 2020

Տագնապը օրգանիզմի համար ավելի վտանգավոր է, քան վիրուսը․ հոգեբան



Այն տագնապը, որը կա հիմա մարդկանց շրջանում մոտ օրերս և դրան նախորդող ամսվա ընթացքում կար, ինքը շատ ավելի վտանգավոր է օրգանիզմի համար և կանքում ավել մեծ վտանգ է ներկայացնում, քանի վիրուսը, որը փաստացի այս օրերի ընթացքում չկա։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց հոգեբան Արմինե Փաշայանը։

«Տագնապը և քրոնիկ սթրեսը շատ ուժեղ իջեցնում են մեր օրգանիզմի դիմադրողականությունը, իսկ քրոնիկ տագնապը մեր օրգանիզմը ավելի խոցելի է դարձնում հիվանդության հանդեպ: Դրանից շատ տուժում է նաև կյանքի որակը: Այսօրվա օրինակներից ասեմ՝ փաստացի շատ են դեպքերը, երբ մարդիկ տնից պարզապես դուրս չեն գալիս՝ փոխարենն ապրելու իրենց կյանքը: Սա ինչ-որ ձևով բնական է, քանի որ գործ ունենք անհայտ վիրուսի հետ: Իսկ ինչն անհայտ է, անծանոթ ու անտեսանելի, սթրեսի աղբյուր է: Իսկ վիրուսը անտեսանելի է: Մենք չենք կարող այն տեսնել, շոշափել, առավել ևս, որ այն նոր է: Իսկ ինչ վերաբերում է տագնապի ավելի լուրջ դրսևորումներին, այդ վիճակն իրականում»,- ասաց Փաշայանը։

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ