02 03 2020

Կորոնավիրուսի 9 կասկածելի դեպք ունենք, սպասում ենք պատասխաններին. Փաշինյան

Կորոնավիրուսի 9 կասկածելի դեպք ունենք, սպասում ենք պատասխաններին. Փաշինյան

Այս մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով հիվանդացության նոր դեպք չունենք, այս ընթացքում մի քանի կասկածելի դեպքեր ախտորոշվել են, պատասխանը բացասական է: Այս մասին մարտի 2-ին, կառավարությունում  կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքային խմբի ընդլայնված կազմով նիստի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս պահի դրությամբ սպասում ենք 9 թեստերի պատասխանների եւ պատասխանները լինելուն պետս հանրությանը կտեղեկացնենք: Հույս ունենք, որ չեն հաստատվի, բայց եթե Աստված մի արասցե, հաստատվեն, մենք այդ մասին կտեղեկացնենք: Եթե հաստատվեն, դա որեւէ խուճապի առիթ չպետք է լինի: Սա հաղթահարելի հիվանդություն է եւ նույնիսկ առայժմ մեր միակ ախտորոշման դեպքի համար նույնիսկ այնպիսի ընթացք ունի, որ փաստորեն նա չի բուժվում, որովհետեւ ոչ մի ախտանշան չունի, անգամ ջերմություն չունի: Կարճ ջերմություն է ունեցել, հետո ջերմությունն ինքն իրեն իջել է: Հիմա ուղղակի մարդը սուր վարակիչ հիվանդությունների բժշկական կենտրոնում, ուղղակի հեռուստացույց է նայում»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ