01 03 2020

Կորոնավիրուսի 117 թեստ է արվել, 1-ն է դրական, մեկուսացվել է 32 անձ․ Թորոսյան

Կորոնավիրուսի 117 թեստ է արվել, 1-ն է դրական, մեկուսացվել է 32 անձ․ Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մարտի մեկին հրատապ ասուլիս հրավիրեց Հայաստանում կորոնավիրուսի հիվանդացության առաջին դեպքի գրանցումից հետո։

Արսեն Թորոսյանը նշեց, որ  նոր կորոնավիրուսը հանրային առողջապահական լուրջ վտանգ չի ներկայացնում, և դասապրոցները դադարեցնելու անհրաժեշտություն չկա, և երեխաները ռիսկային գոտում չեն և խնդիր չունեն այս վիրուսի հետ կապված։

Նախարարը նշեց, որ կորոնավիրուսի 117 թեստ է արվել, 1-ն է դրական, մեկուսացվել է 32 անձ՝ այն անձինք, ովքեր շփում են ունեցել վարակված անձի հետ։ 

Անդրադառնալով հարցին, թե ինչու ՀՀ եկող բոլոր քաղաքացիներին չեն ստուգում, նա նշեց, որ բոլորին անիմաստ է հետազոտել, բոլորը չէին կարող ստուգվել, այդ թեստերն արագ թեստեր չեն, և բազմաթիվ քաղաքացիներ չեն կարող ստուգվել։

Անդրադառնալով այն հանգամանքին, թե ինչու օդանավով իրանից ժամանած քաղաքացիներին կարանտին չի հայտարարվել, Արսեն Թորոսյանը նշեց. «Ապացուցված չէ, որ դա աշխատող գործիք է և որևէ կերպ խորհուրդ չի տրվում որևէ միջազգային առողջապահական կազմակերպության կողմից: Այն, ինչ տեղի է ունեցել երեկ դա կլասիկ, ճիշտ հայտնաբերված դեպքի մասին է խոսքը, այսինքն, հենց այդպես էլ պետք է լիներ»:

Թորոսյանը վստահեցրեց, որ վիրուսի դեմ պայքարի հարցով բոլոր անհրաժեշտ աշխատանքները կատարվում են, և թերացումների մասին խոսելն ավելորդ է։ «Մեր կողմից իրականացվող հակահամաճարակային միջոցառումները՝ նոր կորոնավիրուսով վարակվածության տարածումը կանխարգելելու համապատասխանում են բոլոր չափանիշներին և թերացման մասին խոսելը պարզապես ավելորդ է»։

Անդրադառնալով հարցին, թե ինչու օդանավակայանում չի հայտնաբերվել վարակը, այլ քաղաքացին ինքն է ախտանշանով դիմել բժշկի, Թորոսյանը նշեց, որ վարակն այնպիսին է, որ  այս պահին կարող ես չունենալ սիմպտոմ, այդ թվում՝ ջերմություն, իսկ 5 ժամ անց ունենալ։ Տվյալ դեպքում հենց այդպես է եղել, ստուգելիս քաղաքացին ջերմություն չի ունեցել, իսկ ժամեր անց ունեցել է։ Նախարարի խոսքով՝ քաղաքացին այս պահին էլ չունի ջերմություն, և պարզապես մեկուսացված է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ