27 02 2020

Հնարավոր չէ ախտանիշներով հասկանալ՝ մարդը կորնավիրուսո՞վ է վարակված, թե՞ գրիպով



Կորոնավիրուսի և սովորական գրիպի ախտանիշներն իրար շատ նման են, ինչպես նաև փոխանցման ճանապարհը նույնն է, ինչ և գրիպի վիրուսի պարագայում: Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց վիրուսաբան Հովակիմ Զաքարյանը:

Կորոնավիրուսի և սովորական գրիպի ախտանիշներն իրար շատ նման են, ինչպես նաև նույնն է փոխանցման ճանապարհը, ինչը և գրիպի վիրուսի պարագայում է: Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց վիրուսաբան Հովակիմ Զաքարյանը:

«Գրիպի վիրուսն (գոնե այն գրիպի վիրուսը, որը սեզոնային է կոչվում) ի տարբերություն կորոնավիրուսի, ըստ էության, շատ ավելի ցածր մահացության աստիճան ունի, սովորաբար վարակվածների 0,2-0,3 տոկոսն է, որի պարագայում հետագայում բարդություններ է լինում և լետալ ավարտ: Մինչդեռ այսօրվա կորոնավիրուսի, որը մարդու կորոնավիրուսների 7-րդ տեսակն է, մահացության աստիճանը մոտավորապես 2,5 տոկոս է՝ գրեթե 10 անգամ ավելի բարձր է մահացության աստիճանը: Եվ ճիշտ է, որ գրիպի վիրուսից ամեն տարի ավելի շատ մարդ է մահանում, բայց դրա միակ պատճառը այն է, որ ամեն տարի գրիպով ավելի շատ մարդիկ են վարակվում, քան թե կորոնավիրուսով:Եվ եթե կորոնավիրուսից վարակված մարդկանց քանակը նույնը լիներ, ինչ գրիպի դեպքում, այդ դեպքում մահացության աստիճանն էլ կոնորավիրուսից 10 անգամ ավելի կլիներ, քան որ ամեն տարի մենք գրիպից ենք ունենում»:

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ