ՀՅԴ Վարդենիսի «Գեղամա» կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․
"Սիրելի՛ հայրենակիցներ,
ՀՅԴ Վարդենիսի «Գեղամա» կոմիտեն իր մտահոգությունն է հայտնում ՀՀ Առողջապահության նախարարության կողմից կայացրած Հայաստանում մի շարք ծննդատների փակման որոշման վերաբերյալ (այդ թվում նաև Վարդենիսի):
Հաշվի առնելով այն հանգամանքը,որ Վարդենիսի տարածաշրջանը սահմանամերձ է և սպասարկում է 30-ից ավելի գյուղերի,ինչպես նաև հարակից Քարվաճառի շրջանի բնակչությանը՝ մենք գտնում ենք, որ ՀՀ Առողջապահության նախարարության կայացրած նման որոշումը անհիմն է ու խստորեն դատապարտելի,քանի որ այն բերում է ծանր հետևանքների՝ծնելիության նվազման,արտագաղթի,գործազրկության և այլն:Պահանջում ենք ՀՀ Առողջապահության նախարարությունից վերանայել տվյալ որոշումը":
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը