09 08 2019

Սանիտարական ավիացիայի միջոցով տեղափոխման դեպքերի ցանկն ընդլայնվել է

Սանիտարական ավիացիայի միջոցով տեղափոխման դեպքերի ցանկն ընդլայնվել է

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է․

«Վերջին 4 ամիսների աշխատանքը վերլուծելով, ընդլայնել ենք պետական պատվերի շրջանակներում տեղափոխման ենթակա դեպքերի ցանկը և այն հիմա ընդգրկում է 13 ախտորոշում կամ վիճակ նախկին 6-ի փոխարեն: Այդ մասին գրել է

Տեղափոխման ենթակա դեպքերի ցանկը.

  • Գանգուղեղային եւ ողնաշարի ծանր վնասվածքներ` տրավմատիկ շոկի ուղեկցումով,
  • պոլիտրավմա (խոշոր ոսկրերի եւ/կամ ներքին օրգանների համակցված վնասվածքներ),
  • կյանքին վտանգ սպառնացող ուղեղի արյան շրջանառության սուր խանգարում` գիտակցության կորստով,
  • էկզոգեն թունավորումներ (կենդանիների խայթոցից,
  • դեղորայքային եւ քիմիական նյութերով թունավորումներ)` պոլիօրգանային անբավարարության ախտանիշներով,
  • մարմնի արտաքին ծածկույթի 3-րդ, 4-րդ աստիճանների այրվածքներ, այրվածքային հիվանդություն,
  • ինֆեկցիոն-տոքսիկ շոկով ուղեկցվող հիվանդություններ եւ վիճակներ,
  • կյանքին վտանգ սպառնացող անհայտ էթիոլոգիայի գիտակցության կորուստ,
  • հղիներ եւ ծննդկաններ, որոնց կյանքին վտանգ է սպառնում,
  • ռեսպիրատոր դիսթրես սինդրոմ` ծանր աստիճանի (նորածնային շրջանում),
  • սուր երիկամային անբավարարություն (մինչեւ 18 տարեկան երեխաների դեպքում),
  • սրտային անբավարարություն, պարոքսիզմալ տախիկարդիա (մինչեւ 18 տարեկան երեխաների դեպքում),
  • կոմա` անհայտ էթիոլոգիայի (մինչեւ 18 տարեկան երեխաների դեպքում),
  • գլխուղեղի սպոնտան արյունազեղումներ (մինչեւ 18 տարեկան երեխաների դեպքում):

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ