01 03 2019

Կիևից Երևան ժամանած քաղաքացու մոտ կարմրուկ է հայտնաբերվել

Կիևից Երևան ժամանած քաղաքացու մոտ կարմրուկ է հայտնաբերվել

Կիևից PS 611 չվերթով Հայաստան է ժամանել Ուկրաինայի քաղաքացի, ում մոտ լաբորատոր հաստատվել է կարմրուկ․ թռիչքը` Կիևից 24.02.2019թ., ժամը 20:10-ին, ժամանում Երևան՝ 25.02.2019թ․, ժամը 00:47-ին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Տվյալ թռիչքի բոլոր ուղևորներին և ժամանման պահին օդանավակայանի սպասասրահում գտնվողներին հորդորում ենք պատվաստվել կարմրուկի դեմ, եթե չեն պատվաստվել կամ չունեն 2 դեղաչափ»,- նշված է հաղորդագրության մեջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ