Սուր շնչառական վարակներով հիվանդացության բարձրացման հետ կապված սույն թվականի հունվարի 19-ից Երևանի քաղաքապետարանի ենթակայության ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններում շաբաթ և կիրակի օրերին՝ ժամը 10:00-15:00, սահմանվելու է հերթապահություն տեղամասային թերապևտների և մանկաբույժների կողմից: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանից:
Անհրաժեշտության դեպքում կարող եք դիմել Ձեր սպասարկաման տարածքի կամ մոտակա ամբուլատոր- պոլիկլինիկական բուժհաստատություն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը