Գրիպի և մրսածության շրջանը սկսվում է աշնանից և շարունակվում մինչև գարուն։ Ոչ ոք ապահովագրված չէ հիվանդություններից և մրսածությունից։ Fiteria-ն ներկայացնում է, թե ինչ կանխարգելիչ միջոցառումներ կարելի է ձեռնարկել՝ չհիվանդանալու համար։
Լվացեք ձեռքերը
Ձեռքերը հաճախ լվանալը կօգնի կանխել գրիպը և մրսածությունը։ Գտնվելով հասարակական վայրերում՝ պետք է ձեռքերը հեռու պահել աչքերից, քթից և բերանից։ Վարակը կարող է ձեռքերի վրա ապրել մինչև երեք ժամ, այդ ընթացքում կարող եք հասցնել դիպչել տասնյակ առարկաների։
Սնունդը մի՛ կիսեք
Խուսաձեք սննդի և խմիչքի համատեղ օգտագործումից։ Մի՛ կիսվեք ձեր սպասքով և մի՛ վերցրեք ուրիշինը։
Մի՛ ծխեք
Ծխող մարդիկ առավել ուժեղ են հիվանդանում, քան չծխողները։ Ծխախոտի ծուխը քայքայում է շնչառական ուղիների պաշտպանական բջիջները։
Մի՛ դադարեք մարզվել
Չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածությունն ամրացնում է դիմադրողականությունը, դրա համար չպետք է մարզումները բաց թողնել հիվանդության առաջին նշանների ի հայտ գալու հետ։ Սակայն հիշեք, որ ինտենսիվ մարզումները կարող են թուլացնել օրգանիզմը։
Մի՛ նյարդայնացեք մանր խնդիրներից
Սթրեսը գործոն է, որը մեծացնում է մրսելու և գրիպով հիվանդանալու հավանականությունը։ Անհիմն սթրեսն իջեցնում է իմունոգլոբուլինի արտադրությունը, դրանից է կախված իմունային համակարգի ամրությունը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը