09 02 2022

Սուր շնչառական վարակների և գրիպով պայմանավորված հիվանդության բարձր ակտիվություն ունենք․ ԱՆ պաշտոնյա



Մենք գտնվում ենք սուր շնչառական վարակնեռրի և գրիպի սեզոնի մեջ և շարունակական իրականացվող մշտադիտարկման արդյունքում կարելի է արձանագրել, որ այս պահին ունենք սուր շնչառական վարակների և գրիպով պայմանավորված հիվանդության բարձր ակտիվություն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:

«Եթե համեմատենք սուր շնչառական վարակների նախորդ օրվա համեմատական տվյալները, ապա մենք ունենք աճ 1,1 անգամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ 2,5 անգամ աճ է, իսկ ընդհանուր առմամբ համաճարակային շեմից բարձր է 2,2 անգամ։

Հիմնականում 0-14 տարիքային խմբերի շրջանում են դեպքերն արձանագրվում և 30-64 տարեկանների։ Հոսպիտալացման դեպքերի հետ կապված կարող եմ ասել, որ փետրվարի 8-ի դրությամբ Հայաստանի ստացիոնարներում բուժում է ստանում 456 պացիենտ, որի 84․8 տոկոսը 0-18 տարեկան երեխաներն են»։   

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ