Հունիսի 12-ին ոստիկանության ծառայողների` ԱԺ շենքի մոտ նետած լուսաձայնային նռնակներից ձեռքի մատները կորցրած Եսայի Քարամյանին երրորդ անգամ են վիրահատել։ Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է նրա կինը` Նաիրա Սահակյանը:
«Բժիշկների գնահատմամբ` վիրահատությունը հաջող է անցել։ Ազդրի մաշկից փոխպատվաստել են ձեռքի բաց հատվածներին։ Վիրակապը բացվելու է հինգ օրից։ Հուսով ենք` ամեն ինչ հաջող կանցնի,նոր վիրահատությունների կարիք չի զգացվի»,- գրել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը