26 04 2022

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 10 նոր դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 10 նոր դեպք

Հայաստանում ապրիլի 26-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 10 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422838-ի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Վերջին մեկ օրում կատարվել է 2644 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 3039934 է: 

Փաստացի այս պահին բուժվում է 1945 պացիենտ, նվազել է 7-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 410588 անձ` վերջին մեկ օրում 17 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահ չի գրանցվել, մահացածների թիվը 10 338 է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ