Հայաստանում մարտի 27-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 14 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422 458-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 8610 է:
Մարտի 27-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված անձանց այլ հիվանդությունից մահվան դեպքերի թիվը 1675 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 10 285-ի:
Մեկ օրում առողջացածների թիվ 33 է, ընդհանուր առողջացածներինը՝ 409 790, փաստացի բուժվողներինը՝ 2383: Մեկ օրում արվել է 1790 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 966 388 թեստավորում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը