Մարտի 23-ի ժամը 11:00-ի դրությամբ Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 2 դեպք, կատարվել է 37 թեստավորում։
ԱՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ստացիոնար բուժում է ստանում 7 քաղաքացի։
Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 10506 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3079 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 42 դեպք է արձանագրվել:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը