Շատ կարևոր է արձանագրել, որ մենք ցորենի սերմացու չենք տալիս գյուղացուն, մենք սուբսիդավորում ենք սերմացուի ձեռք բերումը, իսկ թե ումից ձեռք բերի սերմացուն, դա գյուղացին է որոշում: Այս մասին, այսօր՝ հուկլիսի 2-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստանում աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրին:
Նշենք, որ այս ծրագրով նախատեսվում է, որ եթե գյուղացին որոշի գնել ցորենի որակյալ սերմացու, ապա կառավարությունը կսուբսիդավորի մեկ կգ գնի մեջ 70 դրամի չափով:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը