27 03 2020

Արցախում պարենամթերքի մասով ինքնաբավության բարձր մակարդակ կլինի․ տեղեկանք

Արցախում պարենամթերքի մասով  ինքնաբավության բարձր մակարդակ կլինի․ տեղեկանք

Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկանք է ներկայացրել 2020թ. տեղական արտադրության հաշվին նվազագույն պարենային զամբյուղում
ներառված որոշ պարենամթերքների ապահովվածության վերաբերյալ։ Տեղեկանքում նշվում է․

«ԱՀ գյուղատնտեսության նախարարության տվյալներով, 2020 թվականի բերքի տակ կատարված ավելի քան 70 000 հա աշնանացանը, որից ցորեն՝ 32 500 հա, գարի 38 000 հա, ինչպես նաև նախատեսվող շուրջ 21 000 հա գարնանացանը (առանց բանջարեղենի և կարտոֆիլի) հիմք են տալիս համոզմունք հայտնել, որ հիմնական պարենամթերքի տեսակների մասով 2020 թվականի արդյունքներով ունենալու ենք ինքնաբավության բարձր մակարդակ, իսկ որոշ ապրանքների մասով ինքնաբավության շեմից կրկնակի և եռակի ավելի (աղյուսակը՝ ստորև):

Հաշվի առնելով հնդկաձավարի ինքնաբավության մակարդակի ցածր շեմը, արդեն քայլեր են ձեռնարկվել լրացուցիչ 800 հա հնդկաձավարի ցանքս կատարելու մասով, որի աշխատանքները սկսված են:
Բանջարեղենի և կարտոֆիլի ինքնաբավության շեմը բարձրացնելու նպատակով գյուղատնտեսության նախարարությունը մշակում է պետական աջակցության չափը. կարտոֆիլի դեպքում՝ 150 000 ՀՀ դրամից, իսկ բանջարեղենի դեպքում՝ 200 000 ՀՀ դրամից 300 000 ՀՀ դրամի դարձնելու նախագիծ:

Անասնաբուծական ծագման մթերքների ինքնաբավության մասով կանխատեսվում է 98%-ի շրջանակներում ինքնաբավություն:
Հարկ է նշել, որ Արցախում բուծվող անասնագլխաքանակի համար կերային բազա ձևավորելու նպատակով մշակվող կերային մշակաբույսերի՝ եգիպտացորենի, կորնգանի, առվույտի և գարու կատարված և պլանավորվող ցանքատարածքներից միջին բերք ստանալու դեպքում ունենալու ենք 110 %-ի չափով ինքնաբավություն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ