26 03 2020

Գյուղացիներին մինչև 1 մլն դրամ վարկերը կտրամադրվեն 0 տոկոսով․ Արման Խոջոյան



Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումներ ներառված է նաև գյուղատնտեսության ոլորտը։

էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանը և Տիգրան Գաբրիելյանը մամուլի ասւլիսում անդրադարձան գյուղատնտեսության համար սահմանվող արտոնություններին։

Փոխնախարար Արմեն Խոջոյանը նշեց, որ միկրովարկերը՝ մինչև 1 մլն դրամ, զրո տոկոս տոկոսադրույքով են տալու:

«Կարող է ձեռք բերել տնկին, տնկանյութը, այգին ստեղծել, 5 տարի ժամկետում ոչ մի տոկոս, ոչ մի մայր գումար չի վճարում: Դրանք այն տեսակի տնկիներն են, որոնք երկրորդ տարուց բերքի են գալիս, երրորդ տարում ամբողջական բերք է լինում: Մենք ասում ենք՝ եթե դու վարկ ես վերցնում, ոչ միայն տնկանյութի, այգեհիմնման աշխատանքի համար ես վերցնում, այլ առաջին տարվա ամբողջ խնամքի ծախսերն է վերցնում: Մեկ տարի ոչ մի ծախս չի պահանջվում քեզնից»,- ասաց Խոջոյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ