22 01 2020

Ժամկետի ողջամիտ երկարաձգում պետք է լինի. Նախկին փոխնախարարը՝ սպանդանոցների մասին



Կա խնդիր, որը բավականին լուրջ և հանրապետական մասշտաբի: Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում անդրադառնալով սպանդանոցների դեմ գյուղացիների բողոքին, ասաց Գյուղատնտեսության նախկին նախարար, ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Աշոտ Հարությունյանը:

«Դեռևս 2015 թվականից սկսած սպանդանոցների վերաբերյալ ռազմավարական ծրագրի հարց էր դրված: Բայց այն ժամանակ, երբ արդեն եղան համապատասխան քննարկումներ, որոշումներ, հարցը չանցավ: Ունեցել ենք կոշտ դիրքորոշումներ, որովհետև հասկանալով խնդրի էությունը, 2 անգամ հետաձգվեց կիրառումը: Քննարկումների արդյունքում պարզ դարձավ, որ կան շատ հարցեր, որոնք պետք է լուծում ստանան, նոր արդեն գնանք կիրառման: Հետագայում հանձնարարվեց, որ պետական աջակցության շրջանակներում 5-6 սպանդանոց կառուցվեն՝ տարբեր մարզերում, որոնց զուգահեռ պետք է կառուցվեին նորերը՝ որպես բիզնես ծրագրեր, և պետությունն այնտեղ վերցրեց որոշակի հանձնառություն, որ կօգնի»,- նշեց Աշոտ Հարությունյանը և հավելեց, որ ընթացքում պետք է հարցերը քիչ-քիչ լուծվեին, և շատ խնդիրների լուծումներ էլ ընթացքում հասկանային, բայց եղավ հեղափոխություն և հարցերը պետք է նոր լուծումներ ստանային:

Աշոտ Հարությունյանի խոսքով՝այս պահին հանարապետության տարածքը ծածկված չէ սպանդանոցներով  և ոչ բոլոր մարզերում է, որ կան համապատասխան քանակությամբ  սպանդանոցներ՝ թեկուզ նվազագույն պայամններով:

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ