11 04 2019

Կառավարության ծրագիրը՝ հերթական դատարկագլխի ծրագիր. գյուղատնտես



Մեր կառավարությանը գյուղատնտեսությունը հետաքրքիր չի, երևի տրանսգենդերներն են հետաքրքիր: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը:

Խոսելով ներկա գյուղատնտեսական վիճակից Բերբերյանը նշեց, որ տարին բարեհաջող է, միայն վտանգ կա ապրիլի վերջին ցրտահարություն կլինի:

Անասնապահության վերաբերյալ էլ ասաց, որ անկումը շարունակվում է, իսկ իշխանությունը որևէ քայլ չի ձեռնարկում

«Կառավարության ծրագրին ես զավեշտական եմ համարում. հերթական դատարկագլխի ծրագիր, որը փորձում է կառավարությունից գումար շորթել, բայց որևէ հեռանկար չեմ տեսնում այդ ապահովագրությունից, քանի դեռ չունենք իդեալական ոռոգման համակարգ, անասնաբուժություն, հակակարկտային կայան և այլն»,- ընդգծեց Բերբերյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ