08 11 2018

Թուրքիայից 35 000 տոննա լոլիկ է ներկրվել ՀՀ. Հրաչ Բերբերյան․ 168․am

Թուրքիայից 35 000 տոննա լոլիկ է ներկրվել ՀՀ. Հրաչ Բերբերյան․ 168․am

«Մեր տնտեսությունում շատ հետաքրքիր բան է կատարվում. այս տարի 35 հազար տոննա թուրքական լոլիկ է հայտնվել շուկայում։ Ռուսականի անվան տակ է մտել, թե ինչի տակ, բայց միանշանակ թուրքական լոլիկ էր»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը, գրում է 168․am-ը։

«Վարչապետի օգնականները ոնց որ միտումնավոր նրան թյուրիմացության մեջ գցեն, անընդհատ շեղում են իրական վիճակից։ Ոչ մի նորմալ վերամշակող Թուրքիայից լոլիկ չի ներկրի Հայաստան, որ հետո տոմատի մածուկ պատրաստի, որովհետև այդ դեպքում տոմատի մածուկի 1 տոննայի ինքնարժեքը կդառնա 4-5 հազար դոլար, իսկ իտալական շուկայում 1 տոննա լոլիկի մածուկն արժե 1800-2000 դոլար։ Այսինքն՝ անմիտ գործունեություն է։ Այդ լոլիկը ներկրվել է թարմ վաճառելու համար, իսկ տոմատի մածուկն առանձին են ձեռք բերում, այստեղ ուղղակի փաթեթավորում են»։

Ագրարագյուղացիական միավորման նախագահի խոսքով՝ ջերմոցում մորմազգի ցեցի դեմ պայքարելը հեշտ է, որովհետև փակ տարածք է, իսկ բաց գրունտում բարդ է. «Ջերմոցների տերերն այնքան հզոր մարդիկ են, որ կարող են Գյուղատնտեսության նախարարությանն այդ վիճակին հասցնել։ Այս ոլորտում էլ մենաշնորհ կա.  մի քանի հոգի են հզորները, դրա համար բաց գրունտում լոլիկ չունենք։ Տարին 12 ամիս ջերմոցից լոլիկ են վաճառում, որն էլ չի հերիքում, Թուրքիայից են բերում, բայց Ռուսաստանի պիտակներով»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք 168․am-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ