24 10 2018

Կտրուկ կցրտի․ ավարտեք բերքահավաքը

Կտրուկ կցրտի․ ավարտեք բերքահավաքը

Համաձայն ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության հաղորդագրության` հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը, եղանակի պարզեցման և արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հանրապետության ողջ տարածքում սպասվում է եղանակային պայմանների կտրուկ անկում, գիշերը կգրանցվի բացասական ջերմաստիճան:

Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ ելնելով վերոհիշյալից` ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը դիմում է հանրապետության հողօգտագործողներին և հորդորում բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկել առաջիկա 2 օրերի ընթացքում բանջարաբոստանային մշակաբույսերի, կարտոֆիլի, խաղողի, պտուղների և այլ մշակաբույսերի բերքահավաքի աշխատանքները ավարտելու համար:

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը միաժամանակ հորդորում է սեղմ ժամկետներում ավարտել աշնանացան մշակաբույսերի ցանքը, ինչպես նաև Արարատյան դաշտում սկսել խաղողի այգեթաղը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ