30 03 2023

Սպասվում է ցրտահարություն․ խորհուրդ՝ ծաղկած ծիրանենիներ ունեցողներին

Սպասվում է ցրտահարություն․ խորհուրդ՝ ծաղկած ծիրանենիներ ունեցողներին

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի հրապարակած տեղեկատվության՝ 

Հանրապետության հովտային գոտում, այդ թվում Արարատյան դաշտում ամենացածր ջերմաստիճանը սպասվում է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը օդում՝ 0-ից -20C, հողի մակերևույթին՝ 3-ից -40C լուսադեմին 05։00-07։00 ընկած ժամանակահատվածում։

Հանրապետության նախալեռնային գոտում ամենացածր ջերմաստիճանը կանխատեսվում է մարտի 31-ի լույս ապրիլի 1-ի գիշերը՝ -2-ից -40C, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը 0-ից -20C։

Նշված ջերմաստիճանի 5 ժամից ավել պահպանվելու դեպքում ծաղկած ծիրանի այգիներում անհրաժեշտ է ձեռնարկել համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ (ծխեցում, հնարավորությւան դեպքում՝ ոռոգում)։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ