Կառավարության այսօրվա՝ մարտի 30-ի նիստում Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին՝ ամեն ինչ անել, որպեսզի բերքի ցրտահարման դեպքեր չլինեն, կամ նման դեպքերը նվազագույնի հասցվեն։
«Արդեն մի քանի օր է՝ համապատասխան մարմինները տեղեկություններ են տալիս առաջիկայում եղանակային փոփոխությունների մասին։ Ուզում եմ հրապարակային հանձնարարել Էկոնոմիկայի նախարարությանը, Շրջակա միջավայրի նախարարությանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը և մարզպետարաններին՝ գյուղացիական տնտեսությունների հետ աշխատելով՝ այնպես անենք, որ ռիսկերը հնարավորինս կանխարգելենք, կառավարենք, որպեսզի ցրտահարումներ չլինեն կամ նվազագույն աստիճանի հասցվեն։ Մաքսիմալ ակտիվ աշխատանք է պետք իրականացնել»,- ասել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը