29 04 2020

«Ոսկե ծիրան»-ը հետաձգվում է

«Ոսկե ծիրան»-ը հետաձգվում է

Երեւանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը կկայանա նոյեմբերի 1-8-ը։ Այս մասին ասվում է փառատոնի Facebook-յան էջում։

««Ոսկե ծիրանի» թիմն այս օրերի ընթացքում ձեռնպահ մնաց հապճեպ հայտարարություններ անելուց՝ կապված հուլիսի 12-19 փառատոնի անցկացման հետ, քանի որ թե ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության, թե իր բազմաթիվ հայաստանյան եւ օտարերկրյա գործընկերների, թե գործընկեր փառատոների հետ քննարկվում էին տարբեր սցենարներ՝ առցանց փառատոնից մինչեւ հետաձգում հաջորդ տարի:

Այնուամենայնիվ, բոլոր երկարատեւ քննարկումների արդյունքում «Ոսկե ծիրանի» թիմն այս պահին փառատոնը նպատակահարմար է համարել անցկացնել ս.թ. նոյեմբերի 1-8-ը: Իհարկե, այլ սցենարներ եւս առկա են, բայց այս պահին հաստատված է նոյեմբերի 1-8 ժամկետը»,- ասված է հաղորդագրությունում։

«Հուսանք՝ ամեն ինչ լավ կլինի: Այս անգամ մենք հուլիսին չենք հանդիպի, բայց հույս ունենք, որ նոյեմբերին կիրականացնենք «Ոսկե ծիրան» տոնը»,- նշվա է փառատոնի ֆեյսբուքյան էջում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ