24 12 2019

Արայիկ Հարությունյանն առաջարկում է Ամանորը տոնել թանգարաններում

Արայիկ Հարությունյանն առաջարկում է Ամանորը տոնել թանգարաններում

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Ամանորը տոնելու նոր ծրագիր է առաջարկում: Ֆեյսբուքյան էջում նա գրում է․

«Ամանորի տոնական օրերին գնանք ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ

Սիրելի հայրենակիցներ, մենք առաջարկում ենք Ամանորը տոնելու նոր ծրագիր:

Առաջին անգամ տոնական օրերին մեր ենթակայության թանգարաններն ու թատրոնները բացելու են իրենց դռները մեր քաղաքացիների և զբոսաշրջիկների համար: Եթե տարվա ընթացքում ժամանակ չեք ունեցել այցելելու այնտեղ, գնացե՛ք Ձեր երեխաների և հազարատների հետ: Չէ՞ որ Ամանորն ընտանեկան տոն է  :)

Թանգարանների և թատրոնների աշխատաժամերն ու խաղացանկերը՝ այստեղ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ