«Այո, կան խնդիրներ, որոնք ունեն լուծման կարիք: Դա անխուսափելի է, բայց ուզում եմ իշխանություններին կոչ անել, որ օրենքը չգործածվի այնքան ժամանակ, մինչև պարզ չլինի, թե ով է այդ ամենը համակարգելու»,- կինոյի ոլորտի վերաբերյալ լսումների ժամանակ հայտարարեց «Հայֆիլմ» կինոստուդիայի տնօրեն Դավիթ Կարապետյանը:
Կարապետյանը կարևորեց այն հանգամանքը, որ օրենքի և դրա կատարման համակարգմամբ զբաղվող անձինք իրենց որոշումներում չպետք է անձնական շահը վեր դասեն, պետք է լինեն անշահախնդիր և անաչառ:
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը