07 05 2019

Վարչապետի հետ հանդիպումից մեկ ամիս անց Օպերայի անձնակազմը սպասում է պատասխանի

Վարչապետի հետ հանդիպումից մեկ ամիս անց Օպերայի անձնակազմը սպասում է պատասխանի

Վարչապետի հետ մեր հանդիպումից հետո անցել է մեկ ամիս, և մենք անհանգիստ ենք, քանի որ որևէ պատասխան չենք ստացել: Այս մասին մայիսի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական ծրագրի ղեկավար Լևոն Ջավադյանը: Նրա խոսքով`մայիսի 6-ին, իրենք նամակ են ուղարկել Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով կրկին հանդիպել.

«Մենք կարծում ենք, որ վարչապետին սխալ են ներկայացրել իրավիճակը: Մեր նպատակն է նրան աջակցել ճշմարտությունն իմանալու հարցում: Մենք կրկին դիմել ենք նրան և խնդրել դարձյալ հանդիպել»,- նշեց նա:

Լրագրողների հետ զրույցում անդրադարձ եղավ նաև այն հարցին, թե արդյո՞ք թատրոնի անձնակազմը համաձայն է, որ տնօրենի պաշտոնը զբաղեցնի Կարինե Կիրակոսյանը`հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կոնստանտին Օրբելյանը դեմ չէ նրա պաշտոնավարմանը: Թատրոնի աշխատակիցների խոսքով` իրենք դեմ չեն:

«Պարոն Օրբելյանը դա հավանաբար ասել է` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա վստահելի մարդ է: Մենք դեմ չենք, բայց օրենքում գեղարվեստական ղեկավարի մասին դրույթի փոփոխության անհրաժեշտություն ենք տեսնում, քանի որ հիմա նա տնօրենից «կախում» ունեցող մարդ է: Ցանկացած պահի կամայական սկզբունքով կարող է պաշտոնից հեռացնել գեղարվեստական ղեկավարին ու ցանկացած աշխատակցի»,- մանրամասնեցին նրանք:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ