29 03 2019

Նախարարի ԺՊ-ն արդեն նշանակել է Օպերային թատրոնի նոր տնօրենին

Նախարարի ԺՊ-ն արդեն նշանակել է Օպերային թատրոնի նոր տնօրենին

Մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ արդեն նշանակել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի նոր տնօրենին: Թե ով է նոր տնօրենը, նախարարի պաշտոնակատարը կհայտնի երկուշաբթի՝ թատրոնի անձնակազմի հետ հերթական հանդիպմանը:

Մարտի 29-ին հանդիպում է կայացել նախարարի պաշտոնակատարի և օպերային թատրոնի՝ Կոնստանտին Օրբելյանի՝ թատրոնի տնօրենի պաշտոնից ազատվելու հրամանից դժգոհ արտիստների միջև, որը, սակայն,  արդյունք չի տվել․ նախարարի պաշտոնակատարը և արտիստները համաձայնության չեն եկել:

Նազենի Ղարիբյանի խոսքով՝ իր որոշումն օրինական է․ «Պարոն Օրբելյանը տնօրենի պաշտոնում նշանակվել է խախտումներով, նախ տիկին Մակունցը, հետո ես այս ընթացում փորձել ենք հասկանալ, թե ինչպես կարող ենք այս խնդիրը լուծել, որովհետեւ, իրոք, կար ճնշում իր կողմից, կար նաեւ օրենքի պահանջը, որը պետք էր կատարել: Եվ ամենակարեւորը՝ մենք հարցում ենք արել եւ պարզել, որ տնօրենն իրավունք չունի այլ պաշտոն զբաղեցնել, բացի ստեղծագործական, մանկավարժական եւ գիտական: Նաեւ պարզել ենք, որ գեղարվեստական ղեկավարը դա ղեկավար պաշտոն է, այսինքն` ստեղծագործական չէ: Թյուրիմացաբար մինչեւ այսօր համարվել է, որ ստեղծագործական է, բայց այդպես չէ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ