ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու դուստրերի հետ այցելել է «Զանգակ» գրատների ցանցի նորաբաց «Աբովյան» մասնաճյուղ: Աբովյան 7 հասցեում գտնվող այս նոր գրատունը բացվել է Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնի շենքում:
Մասնաճյուղի բացման արարողությանը ներկա են եղել նաև Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը և Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը: Վարչապետը շրջել է գրատնով, ծանոթացել ներկայացված գրքերին:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է երկրում գրատների թվի ավելացումը: «Իհարկե, կարևոր է, որպեսզի նման գրատներն ավելանան, դա կնպաստի նաև երիտասարդների շրջանում ընթերցանության նկատմամբ հետաքրքրության աճին: Իհարկե, ընթերցում եմ նաև ժամանակակից հայկական գրականություն»,- հայտնել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ անպայման գրատնից գրքեր կգնի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը