27 03 2018

Շատերը կարծում էին, որ ես այլևս երբեք բեմ չեմ վերադառնա. Վարդան Պետրոսյան

Շատերը կարծում էին, որ ես այլևս երբեք բեմ չեմ վերադառնա. Վարդան Պետրոսյան

«Շատերը կարծում էին, որ ես այլևս երբեք բեմ չեմ վերադառնա, շատերը կարծում էին, թե ընդհանրապես կկոտրվեմ և երբեք ոտքի չեմ կանգնի, բայց ես գիտեի, որ նորից պետք է բեմ վերադառնամ»,- Լիբանանի հայկական «Ազդակ» պարբերականին տված հարցազրույցում ասել է հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը:

«Ես շատ երջանիկ մարդ եմ, հոգեկան մեծ բավարարավածություն եմ ստանում իմ ելույթներից, հանդիսատեսի հետ փոխհարաբերությունից: Ինձ համար շատ մեծ նվեր է՝ ունենալ հանդիսատես, որը հարազատ է դառնում, բարեկամ, ընկեր, հանդիսատես, որն այս վերջին տարիներին կիսեց իմ ճակատագրի դժվար ժամանակաշրջանը, իսկ հիմա գալիս է՝ բեմ վերադարձիս առիթով ինձ ողջունելու»,- ասել է դերասանը:

Փետրվարին Վարդան Պետրոսյանը նոր՝ «Իմ կիսատ թողած երգը» շոուն ներկայացրել է Լոս Անջելեսում, իսկ այս օրերին Բեյրութում էր: Դերասանը նշել է, որ առաջիկայում պատրաստվում է նաև Հայաստան գալ՝ նոր բեմադրությունը ներկայացնելու: «Լոս Անջելեսի ներկայացումներից ապշեցի, որովհետեւ դահլիճը լի էր երիտասարդներով: Նշանակում է՝ փոքր երեխաներն իմ ներկայացումներով են մեծացել, և հիմա եկել էին՝ ողջունելու վերադարձս, ողջունելու, որ ես ոչ միայն չկոտրվեցի, այլև համարձակություն ունեցա վերադառնալ ու խոսել իմ դառն օրերի մասին»,- պատմել է սիրված դերասանը:

Վարդան Պետրոսյանը խոսել է նաև սփյուռքի ներուժի, Հայաստանի ներկա վիճակի և ստեղծված իրավիճակում արվեստագետների պայքարի եղանակի մասին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ