27 03 2018

Մարտի 27-ը թատրոնի համաշխարհային օրն է

Մարտի 27-ը թատրոնի համաշխարհային օրն է

Մարտի 27-ին նշվում է Թատրոնի միջազգային օրը: Այն հիմնադրվել է 1961 թվականին, թատրոնի միջազգային ինստիտուտի IX կոնգրեսի ժամանակ:

Ըստ Calend-ի, ավանդաբար օրը նշվում է «Թատրոնը՝ որպես փոխըմբռնման և ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման միջոց» նշանաբանի ներքո:

Թատրոնի միջազգային ինստիտուտի գործունեությունը, կանոնակարգի համաձայն, ուղղված է «ժողովուրդների միջև խաղաղության և բարեկամության ամրապնդմանը, աշխարհի թատերական բոլոր գործիչների ստեղծագործական համագործակցության ընդլայնմանը»:

Թատրոնի միջազգային օրվա առիթով առաջին համաշխարհային ուղերձը 1962 թվականին գրել է ֆրանսիացի գրող և նկարիչ Ժան Կոկտոն (1889-1963): «Թատրոն» բառն առաջացել է հին հունական «theatron» բառից, որը թարգմանաբար նշանակում է «տեղ, որտեղ նայում են»:

Հայաստանի թատերական գործիչների միությունն ամեն տարի այս օրը կազմակերպում է «Արտավազդ» մրցանակաբաշխությունը: Այս տարի այն նվիրված է ՀՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրիգորյանի հիշատակին: «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխություն-փառատոնն այս տարի կանցկացվի նաև Գորիսում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ