18 09 2021

Մենուա Հովսեփյանը կմնա կալանավորված

Մենուա Հովսեփյանը կմնա կալանավորված

Վերաքննիչ դատարանը մերժել է Գորիսի համայնքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է նրա պաշտպաններից Դավիթ Կարապետյանը։

«Որոշումը դեռ չենք ստացել, միանշանակ բողոքարկելու ենք այն։ Հիմնավոր կասկածի և կալանավորման հիմքերի բացակայության պարագայում Մենուա Հովսեփյանին զրկել են ազատությունից»,-ասել էպաշտպանը՝ հավելով, որ չկան հիմքեր ենթադրելու, որ Մենուա Հովսեփյանը կարող է խոչընդոտել գործի քննությանը։ Նա հիշեցրել է նաև, որ Գորիսի համայքապետի տեղակալը 2-րդ կարգի հաշմանդամ է, 4 անչափահաս երեխա ունի, առաջին ատյանի դատարանը և վերաքննիչ դատարանը դա հաշվի չեն առել։

Դավիթ Կարապետյանը նշել է, որ բողոքարկելիս անդարդառնալու են նաև նրան, որ առաջին ատյանի դատարանը ոչ օրինական կազմով է քննել Մենուա Հովսեփյանի գործը։

«Mail.ru էլկտրոնային փոստով անհասկանալի և ոչ բովանդակային հողորդագրությամբ գործը մակագրվել է հայտնի Մնացական Մարտիրոսյանին»,-ասել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ