Գիշերը Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանը հրավիրվել էր ՀՀ ոստիկանության 6-րդ վարչություն:Այս մասին հայտնում է 168.am-ը:
Ծանուցման ժամին պաշտպանի հետ նա ներկայացել է, սակայն ոչ ոք նրան ներս չի թողել:
Մոտ 10 րոպե հետո դիմակավորված անձինք մոտեցել են, Զաքարյանին գցել են գետնին, այնուհետև, պաշտպանին մի կողմ հրելով՝ Մխիթար Զաքարյանին տարել են անհայտ ուղղությամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը