«Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի դեմ ցուցմունք տված ընտանիքը մեր նկարահանող խմբին պատմել է, թե ինչպես են ոստիկանները ձերբակալության սպառնալիքով ցուցմունք կորզել»,- հայտնում են Zangezur.tv-ից՝ մանրամասները ներկայացնելով տեսանյութում։
Հիշեցնենք, որ Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը կալանավորել է երկու ամիս ժամկետով։
Նա ձերբակալվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի (Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը) 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով, 149.1-րդ հոդվածի (Նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուց կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն խոչընդոտել) 2-րդ մասի 2-րդ կետով, 154.2-րդ հոդվածի (Ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը) 2-րդ մասով և 154.2-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարքներ կատարելու կասկածանքով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը