10 07 2021

Քարահունջցին պատմում է՝ ոստիկանները սպառնալիքով ցուցմունք են կորզել․ Zangezur.tv



«Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի դեմ ցուցմունք տված ընտանիքը մեր նկարահանող խմբին պատմել է, թե ինչպես են ոստիկանները ձերբակալության սպառնալիքով ցուցմունք կորզել»,- հայտնում են Zangezur.tv-ից՝ մանրամասները ներկայացնելով տեսանյութում։ 

Հիշեցնենք, որ Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը կալանավորել է երկու ամիս ժամկետով։

Նա ձերբակալվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի (Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը)  2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով, 149.1-րդ հոդվածի (Նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուց կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն խոչընդոտել) 2-րդ մասի 2-րդ կետով, 154.2-րդ հոդվածի (Ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը) 2-րդ մասով և 154.2-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարքներ կատարելու կասկածանքով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ