ՀՖՖ նախագահի պաշտոնում ընտրվեց Արմեն Մելիքբեկյանը։ Նրա օգտին կար 13 քվեաթերթիկ։ Մյուս թեկնածուի՝ Թովմաս Գրիգորյանի օգտին՝ 7 քվեաթերթիկ։ Արձանագրվեց երեք անվավեր քվեաթերթիկ։
«Համակարգը փոխվելու կարիք ուներ: Նախկին համակարգը պետք է հեռանա։ Համաձայն եմ պարոն Գրիգորյանի հետ, որ անձերի խնդիր չկա, խոսքը համակարգային է:
1.3 տարի աշխատել եմ ՀՖՖ-ում, ունեցել ենք նախկին համակարգի հակազդեցությունը: Չստացվելու համար մի կողմը մեղավոր չէ: Առաջարկում եմ կառուցողական մոդել: Բոլոր հանդիպումները լուսաբանվելու են:
Հավասարաչափ հիմքեր ունենալու համար կարևոր է Պրոֆեսիոնալ լիգայի ստեղծումը: Թանկ հաճույք լինելը չի համապատասխանում իրականությանը: Ակումբները ունակ են որոշել բոլոր հարցերը: Պրոֆ. լիգայի ստեղծումը մեր հրամայականն է: Հանդիպել եմ մեր ֆուտբոլի վետերանների հետ: Պետք է ստեղծենք արհմիություն, որը կզբաղվի վետերան և կարիերան նորավարտ ֆուտբոիստների խնդիրներով:
Իմ հարցազրույցների ընթացքում նշել եմ, որ բաց լինելը կարևոր է: Մարդկանց մեջ ներդրում անելը, կրթական ծրագրերը առաջնային են: Հուսամ, որ համագործակցության ընթացքում կլուծենք ծառացած խնդիրը: ՀՖՖ նախագահի պաշտոնը ինքնանպատակ չէ. ես հավակնում եմ այս պաշտոնին` չունենալով անձնական շահ: Ֆուտբոլում սկսել եմ որպես գնդակներ մատակարարող երեխա, եղել եմ ֆուտբոլային լրագրող և վստահ եմ, որ կարող եմ ծառայել հայկական ֆուտբոլին. ես անչափ սիրում եմ այս մարզաձևը»,- իր խոսքում նշեց Մելիքբեկյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը