19 10 2019

Երևանում անցկացվեց սեղմում հենարանից վարժության Հայաստանի առաջնությունը



Երևանում հոկտեմբերի 19-ին անցկացվեց Հայաստանի ուժային եռամարտի և Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիաների կողմից կազմակերպված սեղմում հենարանից վարժության Հայաստանի առաջնությունը։

«Սա Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի կազմակերպած թվով 5-րդ միջոցառումն է և երկրորդը, որն անցկացնում ենք Հաշմանդամության ֆեդերացիայի հետ միասին։ Այս միջոցառումը շատ ենք կարևորում, որովհետև սա նոր առիթ է հաշմանադմություն ունեցող մարզիկներին տեղ ունենալ, որտեղ կարող են դրսևորվել, ինչպես նաև տարվա ընթացքում սպասեն միջոցառմանը, դրսի մրցոմներին մասնակցելու հնարավորություն ունենան։ Փորձում ենք անցկանել ամեն ինչ միջազգային ստանդարտներին համապատասխան»,- լրագրողների հետ զրույցում ասաց ֆեդերացիայի նախագահ Լևոն Քոչարյանը

Նա նշեց, որ մարզաձևով հետաքրքվողների թիվը տարեցտարի ավելանում է։

ՀՀ հաշմանդամային սպորտի Ֆեդերացիայի հիմնադիր Սարգիս Ստեփաննյանի կարծիքով առաջնության մասնաիկցների հետ հավավքվել են առողջ գաղափարի շուրջ:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ